News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկի դատարանը քրեական հեղինակություն համարվող Վիլոր Ստրուգանովին, ով առավել հայտնի է «Պաշա Ցվետոմուզիկա» մականվամբ, եւ նրա երկու հանցակիցներին դատապարտել է 9 տարվա ազատազրկման, որը նրանք կացկացնեն խիստ ռեժիմի գաղութում:

Նա մեղադրվում է 1990-ական թվականներին մի շարք սպանություններ կազմակերպելու մեջ: Դատական գործընթացն սկսվել է 2014-ի հոկտեմբերին:

Ընդհանուր առմամբ գործով հարցաքննվել է ավելի քան 60 վկա, այդ թվում Կրասնոյարսկի օրենսդիր մարմնի պատգամավոր, հայտնի գործարար Անատոլի Բիկովը:

Պետական մեղադրողն առաջարկել է Ստրուգանովին դատապարտել 25 տարվա ազատազրկման, որից առաջին 7 տարին բանտում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դատարանն արդարացրել է նրան՝ 1994-ին քրեական հեղինակություն Տոլմաչեւի սպանության կազմակերպման գործով եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

«Պաշա Ցվետոմոզիկան» 1990-ականներին «ալյումինե պատերազմների» հայտնի մասնակիցներից է: Նա 2014-ի մարտին ձերբակալվել է Մոսկվայում՝ 5 ստանությունների առնչություն ունենալու կասկածանքով:

Քննության տվյալներով, 1994-98 թվականներին հանցագոր խմբավորման անդամները, որոնց առաջնորդը եղել է Ստրուգանովը, պատվերով սպանություններ է իրականացրել Կրասնոյարսկի երկրամասում՝ քրեական ազդեցությունները վերաբաշխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ