Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները ապրիլի 25-ին, ժամը 14.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից բերման են ենթարկել 31-ամյա Ալեն Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 34-178 /խարդախության փորձ/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: