News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լեգենդար «Քրոնոս» քառյակը Երեւանում, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, կբարձրաձայնի Ցեղասպանության մասին:

Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 2-ին փառատոնի  բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հավաստմամբ, ապրիլ ամիսը շատ խիտ  եւ հագեցած է  մեծանուն երաժիշտների այցերով: Հատկանշական է  որ կատարողները հենց  ապրիլին են գալիս  իրենց խոնարհումն ու հարգանքը  մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 28-ին ժամը՝13:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված լեգենդար «Քրոնոս» քառյակի բացառիկ համերգին:

Մասնագետների գնահատմամբ, համաշխարհային լարային քառյակների պատմության մեջ, այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն եւ որակ:

«Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, եւ հատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Հայոց Ցեղասպանության առթիվ:

«Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա  հենց ապրիլի 29-ին  ժամը 19:30-ին նույն դահլիճում  կայանալիք համերգի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ