News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն ապահովվել է պատշաճ մակարդակով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը:

Հանձնարարվել է նաեւ մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը:

Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:

Քաղաքացիների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 41 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Զեկուցվել է, որ Երեւանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական կառույցների կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ եւ վարչական տույժերի կիրառումից բացի, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Նաեւ հանձնարարվել է շարունակել վարչական շրջաններում ամենօրյա մաքրման եւ շաբաթօրյակների կազմակերպման աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես ծաղկապատման, ոռոգման ցանցի անցկացման եւ խոտհնձի աշխատանքները:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական եւ բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ