News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ապրիլի 24-ին կայացած ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական խորհրդի նիստում: Այն նվիրված է եղել մարտական հերթապահության վիճակի եւ դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր ներածական խոսքում համառոտ ներկայացրել է առաջնային գծում տեղ գտնող վերջին շրջանի զարգացումները եւ, ըստ այդմ, կարեւորել օրվա միջոցառման անցկացման անհրաժեշտությունը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական եւ նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների եւ քաղաքացիական անձանց, եւ վերջիններիս հանձնել խրախուսական պարգեւներ:

Այնուհետեւ մարտական հերթապահության պատրաստման եւ իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը եւ դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը:

Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաեւ բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր եւ զորամասերի հրամանատարներ:

Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատկապես կարեւորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում` շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու եւ երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է:

Ելնելով այս իրողությունից` պաշտպանության նախարարը վերջում ներկաներին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ