News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ մեկտեղ մենք արդեն մտել ենք նոր փուլ եւ գործ ունենք ակտիվ գործընթացի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված միջոցառումներին, մի շարք երկրների կողմից դրանց անդրադարձին,  ԵԽ-ի, Ավստրիայի եւ Գերմանիայի բանաձեւերի ընդունմանը:

Նա նշեց, որ երկրների նման վերաբերմունքը ոչ միայն բարոյական խնդիրներ է հետապնդում, այլեւ ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար: Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկիզբ է առել մինչեւ ապրիլի 24-ը, շարունակվել ապրիլի 24-ին եւ այժմ, կունենա նաեւ հետագա շարունակություն, բայց ամեն դեպքում ծանրակշիռ առիթը ապրիլի 24-ն է՝ ցեղասպանության 100-րդ տարելիցը: 

«Այս առթիվ քաղաքակիրթ աշխարհի նման անդրադարձը, գնահատականների տարափը  եւ գործողությունները ունեն պատճառներ, որոնք ի հայտ եկան միաժամանակ, մենք գործ ունեցանք ռեզոնանսի էֆեկտի հետ: Պատճառները պայմանավորված են նաեւ հայ համայնքների ակտիվությամբ, բայց ոչ միայն, եւ առաջնահերթը դրանք չեն: Պատճառներ կան կապված արեւմուտք-Թուրքիա, Արեւմուտք -Ռուսաստան, Ռուսաստան -Թուրքիա հարաբերությունների հետ: Օրինակ՝ Արեւմուտքի դեպքում խնդիրն այն է, որ Թուրքիան արեւմտյան ընկերակցության քաղաքական ստրատեգիային ոչ թե համընթաց, այլ հակառակ քայլեր է կատարում՝ դառնալով Արեւմուտքի համար գլխացավանք: Ռուաստան-Արեւմուտք խնդիրները բախվում են Հայաստանում, որտեղ, որպես հետխորհրդային երկիր, հայտնի է, թե Ռուսաստանը ինչ նպատակներ է հետապնդում այստեղ, իր հերթին արեւմուտքն էլ ցանկանում Հայաստանի պատկերացումներին համընթաց քայլեր կատարելու: Իսկ Ռուսաստան-Թուրքիայի հարաբերություններից խնդիրներից է այն, որ արեւմուտքը Ռուսաստանի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ՝ կապված Ուկրաինայում ագրեսիայի հետ, իսկ Թուրքիան բացեիբաց հայտարարում է, որ օգտվելու է «բացված հնարավորություններից», դա դաշնակցի պահվածք չէ, դա ցինիզմ է: Թուրքիայում էական փոփոխոթյուններ են լինելու, սա այլեւս Քեմալ Աթաթուրքի Թուրքիան չէ, գործ ունենք իսլամիզացվող, ապաեվրոպականցվող Թուրքիայի հետ, որն այսօր սատարում է իսլամական պետության տեռորիստներին: Այս իրողությունները հանրագումարում բերեց այն էֆեկետի, ինչ ունենք, սրանք ոչ բոլոր գործոններն են, կան այլ հարակից գործոններ, անուղղակի, միջնորդ գործոններ: Այս ամենին էլ գումարվում է Թուրքիայի ոչ ադեկվատ հոխորտանքը այն երկրների եւ առաջնորդների հասցեին. ովքեր օգտագործում են հայոց ցեղասպանության տերմինը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ մի շարք երկրների նման անդրադարձը թե բարոյական, թե քաղաքական հարթություններ ունի, դրանք փոխադարձ հաղորդակցվում են: Փորձագետը պատմական գործընթաց գնահատեց այն, որ Գերմանիայում ու Ավստրիայում սկսել են վերաիմաստավորել այդ պետությունների նախորդների դերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ