Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները ներկայացնող Hellraisers թիմը առաջին տեղն է զբաղեցրել World of Tanks-ի աշխարհի առաջնությունում։ Այս մասին ասված է Wargaming ընկերության պաշտոնական կայքում։
Եզրափակչում ռուսներից, ուկրաինացիներից եւ ղազախստանցիներից կազմված թիմը 7։1 հաշվով հաղթանակ է տարել Չինաստանի EL Gaming թիմի նկատմամբ։ Հաղթող թիմը ստանալու է 150 հազար դոլար, իսկ չինացիները՝ 75 հազար դոլար։