News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ապրիլի 20-ից ՄԻՊ-ի մոտ նստացույց-հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն վաղվանից հացադուլը կշարունակի Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկ Ավետիսյանը։

«Մարտական ընկերներս են ինձ միացել, նրանցից մի քանիսը ինձ հետ են, մի քանիսն էլ գնում գալիս են։ Իմ պահանջը նույն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին»,-ասաց նա։

Ազատամարտիկը խնդրեց, որ վաղը Ազատության հրապարակում լրագրողներն իրեն մոտենան ժամը 15։00-ին, քանի որ ինքը հոգնում է առանձին-առանձին խոսելուց։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ