News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի թուրքական հատվածի նոր առաջնորդ Մուսթաֆա Աքընջըն ընտրությունների հենց հաջորդ օրը հասցրել է վիճաբանության մեջ մտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսի թուրքական հատվածն անվանել է թուրքերի «ձագուկ հայրենիք», ինչին արձագանքել է նորընտիր ղեկավար Մուսթաֆա Աքընջըն՝ շեշտելով, որ ոչ թե «ձագուկ հայրենիք», այլ «առանձին պետություն»։

Էրդողանը չի դիմացել եւ պատասխանել է՝ հայտարարելով, թե պետք է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահի շուրթերից հնչածը լսի նրա ականջները՝ շեշտելով, որ Թուրքիան մեծ աջակցություն է ցույց տալիս Կիպրոսի թուրքական հատվածին։

Էրդողանի այս խոսքին էլ ուղիղ եթերում արձագանքել է Մուսթաֆա Աքընջըն՝ հարցնելով, թե ինչո՞ւ է Էրդողանն անհանգստանում երկու երկրների եղբայրական հարաբերություններից։ «Ես մեկը չեմ, ով չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններ, սակայն տարբեր մոտեցումներ կարող են լինել։ Ես իմ խոսքերի տերն եմ»ասել է Մուսթաֆա Աքընջըն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ