News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն կարծում է, որ Ղազախստանում նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկողների ընտրության  հնարավորությունը սահմանակ է եղել իրական ընդդիմության եւ լրատվամիջոցների գրա դրված սահմանափակումների պատճառով։ Այս մասին ասված է ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ հատուկ զեկույցում։

«Գործող նախագահի դոմինանտ դիրքորոշումը եւ իրական ընդդիմության բացակայությունը սահմանափակել է ընտրազանգվածների հնարավորությունները»,- հայտարարել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Կորնելիա Յոնկերը։  Նա նաեւ մատնանշել է լրատվամիջոցների սահմանափակ հնարավորությունները։

Դիտորդները հայտարարել են նաեւ ընտրազանգվածների վրա ճնշում գործադրելու դեպքերի մասին, որոնց նպատակն է եղել հարկադիր կերպով մարդկանց ուղղել զանգվածային քվեարկության։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախնական  հաշվարկով հաղթանակ է տանում ձայների 97.7 տոկոսով։

Նազարբաեւը դիտորդներից ներողություն էր խնդրել նման բարձր ցուցանիշների համար։ «Ես ներողություն են խնդրում, որ գերժողովրդավար պետությունների համար այս թվերը անընդունելի են, սակայն ես ոչինչ չեմ կարող անել։ Եթե ես միջամտեի, դա արդեն ժողովրդավարություն չէր լինի»,- մեջբերում է Նազարբաեւի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ