News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը ցանկալի արդյունք է տալիս, եւ այն պետք է շարունակվի։

«Պատժամիջոցների սահմանափակումը հնարավոր է միայն ռուսական քաղաքականության մեջ դրական փոփոխություններ նկատելու դեպքում»,- հայտարարել է նախագահը Dziennik Gazeta Prawna պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

Գնահատելով Ուկրաինայում  իրավիճակի զարգացման հեռանկարները՝ Կոմորովսկին ասել է, որ իրավիճակի սառեցման հեռանկարները մեծ շանսեր ունեն։ «Սակայն նաեւ այդ դեպքում Ուկրաինան կշարժվի արեւմտամետ ուղղությամբ»,- մեջբերում է նա խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ