News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրի հյուսիսում կառավարական զորքերի եւ «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների միջեւ ընթացող բախումների հետեւանքով ապրիլի 27-ին հետաձգել է Հնդկաստան կատարելիք այցը: Այս մասին հայտարարել է Անվտանգության ապահովման միջազգային ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Քեմփբելը:

Հարյուրավոր զինյալներ Աֆղանստանի հյուսիս-արեւելյան Քունդուզ գավառում հարձակումներ են իրականացրել ոստիկանության եւ կառավարական զորքերի անցագրային կետերի ուղղությամբ: Reuters-ի փոխանցմամբ, զինյալները նաեւ սպառնում են հարձակվել գավառի մայրաքաղաք Քունդուզի վրա:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահը հետաձգել է Նյու Դելի կատարելիք այցն ու գեներալ Քեմփբելին հրավիրել հանդիպման՝ քննարկելու Քունդուզում բախումների հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ