News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ստամբուլում անցկացված միջոցառումներին:

Նրա կարծիքով, թուրքերն այդ հարցում նախաձեռնություն են ցուցաբերում, սակայն հարցն այն է, արդյո՞ք այդ երկրի կառավարությունը կհետեւի նրանց: «The Independent»-ում հրապարակված հոդվածում նա հարց է առաջադրում, թե ի՞նչ կմտածեր Թալեաթ փաշան, եթե տեսներ մի քանի հազար մարդկանց, որոնց 60%-ը՝ ոչ հայեր, Ստամբուլի հնագույն փողոցներից մեկում:

Ֆիսկը նշում է, որ թուրքական լրատվամիջոցները, որոնք «այնքան սիրում են հայերի ծրագրված կոտորածի մասին CNN-ի եւ BBC-ի վախկոտ լեզուն», ամեն դեպքում, ցեղասպանություն բառն ավելի հաճախ են գրել, քան իրենց համար սովորական «իրադարձություններ» եւ «միջադեպեր» բառերը:

Լրագրողի խոսքով, Պուտինն ամոթով թողեց Օբամային՝ Հայաստան մեկնելով եւ 1915 թվականի սպանությունները «ցեղասպանություն» կոչելով: Ֆիսկը հարցադրում է կատարում. միթե՞ Վատիկանից եւ Վիեննայից հետո Թուրքիան նաեւ Մոսկվայից իր դեսպանին հետ կկանչի:

Լրագրողը նշում է, որ Թուրքիան առաջին անգամ նախարար ուղարկեց հայոց պատրիարքարանում անցկացվող հիշատակի միջոցառումներին, իսկ Էրդողանը հայերի դիմեց՝ «կիսում ենք ձեր ցավը» ոգով, ցավը կիսելու համար անհրաժեշտ է ճանաչել արդարությունը, նշանակում է՝ ցեղասպանությունը:

Հեղինակը, սակայն, ընդգծում է, որ արդեն կիրակի Ստամբուլում մասնակցել է համալսարաններից մեկում անցկացված քննարկմանը, որտեղ աշխարհի տարբեր երկրների գիտնականները, այդ թվում՝ Թուրքիայի, Հայոց ցեղասպանության մասին խոսել են առանց չակերտների:

«Այնպես որ՝ հարց է առաջանում, ի՞նչը կհաղթի. արյունը, թե՞ բառը: Ինչ-որ ժամանակ քաջ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ հայերը պետք է օգնեն նրանց: Այդ օրը կգա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ