News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը  նախադեպ չի ստեղծում մյուս ինքնահռչակ կազմավորումների համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում  ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը։

«Մենք գտնում ենք, որ պետք չէ ուռճացնել Հաագայի դատարանի կողմից ընդունված որոշման նշանակությունը, որովհետև իրավական տեսակետից դատարանը քննարկել է միայն մեկ հարց՝ Կոսովոն  ինքնիշխանության հռչակագիր ընդունելու իրավունք ունի՞, թե՞ ոչ»։ Ըստ դեսպանի՝ Հաագայի դատարանը չի պատասխանել մի շարք այլ հարցերի եւ ընդունվել է շատ զգուշավոր ու չեզոք իրավաբանական որոշում: Դորոխինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը: Ըստ այդմ՝ Կոսովոյի վերաբերյալ որոշումը չի ստեղծում որեւէ նախադեպ, ինչպես նաեւ իրավական հիմք՝ «անջատողական գործողությունները խրախուսելու առումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ