News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին: Այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Բահըթ Մելդոշովը, հաղորդում է «Նովոստի Կազախստան»-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են ապրիլի 26-ին, որին մասնակցել է 3 թեկնածու՝ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Կոմունիստական ժողովրդական կուսակցության կենտկոմի քարտուղար Թուրգուն Սիզդիքովը եւ ինքնաառաջադրված, Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Քուսաինովը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 95,21 տոկոս:

ԿԸՀ ամփոփիչ արդյունքներով Նազարբաեւը ստացել է ընտրողների 97,75 տոկոսի քվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ