Հրազդանում մարմնական տարբեր վնասվածքներով, ապրիլի 27-ին, հիվանդանոց է տեղափոխվել տարեց թոշակառու: Ավելի ուշ պարզվել է, որ ծեր կնոջը ծեծի են ենթարկել իր տանը:
Նախնական տեղեկություններով, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող որդին երեկոյան ուշ մոր հետ վիճաբանել է, ապա հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Մորը տեղափոխել են հիվանդանոց:
NEWS.am-ը տեղեկացել է, որ նա անգամ ի վիճակի չէ հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են :