News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւելյան Ղազախստանի շրջանի բնակիչը, որը ծննդաբերել էր նախագահական ընտրությունների օրը, իր տղային անվանել է Նուրսութլան։

Նորածնի մայրը՝ Էլմիրա Սերժանովան, քվեարկել է ծննդատանը, որտեղ ընտրական հանձնաժողովի անդամները բերել էին հատուկ շրջիկ արկղը, հայտնում է YK-news.kz-ը։

Ղազախստանում ապրիլի 26-ին կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ է տարել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ հավաքելով ընտրողների ձայների 97.75 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ