News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան հմաձայնեցրել են մի շարք հարցեր` կապված տնտեսական կապերը ընդլայնելու եւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու հետ:

Թուրքիայի արտաքին առեւտրի գծով պետնախարար Զաֆար Չագլայան Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է, որ ինքը Ադրբեջան  ժամանել 130 հոգանոց պատվիրակության հետ, որոնցից 80-ը ընկերությունների ներկայացուցիչներ են, շուրջ 10-ը` մեդիա կառույցներ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Չագլայան նշել է. «Ղարաբաղի հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների կարծիքը համընկնում են»: Նա նաեւ նշել է Թուրքիայի շահագրգռությունը` ընդլայնել կապերը Նախիջեւանի հետ: Թուրք պետնախարարի խոսքով, Türkiyə İş Bankası-ն արդեն դիմել է Ադրբեջանի Կենտրոնական բանկին իր ներկայացուցչությունը այդ երկրում բացելու համար: Բացի այդ, թուրքական ընկերությունները կարող են մասնակցել Ադրբեջանում ձմեռային տուրիզմի զարգացմանը:

Բաքու կատարած այցելության արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն ընկերությունների միջեւ վեճերի լուծման հարցով հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ,  որտեղ ներկայացված են կառավարական կառույցների ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ