News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակել Աբդուլքադիր Օզքանին։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանին այսպես ասած տարիքի պատճառով ազատելուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր խորհրդական է նշանակել կրթության նախարարության մամուլի ծառայությունից։

Վարչապետի նոր գլխավոր խորհրդական Աբդուլքադիր Օզքանը ավարտել է Բիլգի համալսարանը, երկար տարիներ աշխատել մեդիա եւ մշակույթային ոլորտներում։

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիկայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ այսքան տարի չի ասել:

Այս հայտարարությունից հետո նրան ազատել են վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ պնդելով, թե նա մեկ ամիս առաջ էր ազատվել՝ թոշակի անցնելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ