News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք կարիք ունենք, իհարկե, փոխել կրթական բովանդակությունը, որի համար դեռեւս չկա հնարավորություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ այդ դպրոցում մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները

«Պետք է ստուգել տնօրենների հավակնորդների համակարգչային գրագիտության մակարդակը: Ներկայիս դարաշրջանում դա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր կրթական տեխնոլոգիաները զարգանում են այդ ուղղությամբ, որն անհրաժեշտ է տնօրենների եւ ուսուցիչների մասնագիտական աճի համար»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ hանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  գործընթացը  սկսվել  է  2011թ.  եւ  համաձայն կարգի` անցկացվել է տարին երկու անգամ: 2011-2014թթ. ընկած ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի  քննությունների համար կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է 2286  հավակնորդ,  քննությանը մասնակցել` 2673,  որից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել: 2015թ.  ապրիլի  28-ից  մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվող քննությունների համար վերապատրաստվել է 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել 237-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ