News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին հրաժարական տված, շինարարության հարցերով  Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանի պարտականությունները կարող է ստանձնել նրա գործընկեր Իգոր Ալբինը, որը նախկինում գլխավորում է ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ 44-ամյա Մարատ Հովհաննիսյանը հրաժարական է տվել սեփական ցանկությամբ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Հովհաննիսյանը 2013թ.-ից Սմոլնիում համակարգում էր շինարարական ճյուղի, փոխադրամիջոցային ենթակառուցվածքների զարգացումը։  Նա ղեկավարում էր ԱԱ-2018-ի օբյեկտների շինարարության ավարտական աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ