News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանն արդեն երկրորդ տարին է` համատեղ իրականացնում են «Շրջակա միջավայրը եւ ես» կրթական ծրագիրը։ Ծրագրում ներգրավված են 8-9-րդ դասարանների, ինչպես նաեւ ավագ դպրոցների աշակերտներ։

2015 թվականի ընթացքում  ծրագրին մասնակցելու են Երեւանի հհ. 56, 137, 155 հիմնական եւ հ. 87 միջնակարգ դպրոցների աշակերտները, յուրաքանչյուր դպրոցից՝ 10-15 աշակերտ։

Ծրագրի 5 դասընթացներն  անցկացվելու են մեկուկես ամսում՝ շաբաթական մեկ դասընթաց պարբերականությամբ՝ բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման եւ վերամշակման, կենսաբազմազանության եւ այլ թեմաներով։ Աշակերտները մասնակցելու են նաեւ ուսուցանվող թեմաներով քննարկումների, գործնական միջոցառումների, դաշտային արշավների։

«Շրջակա միջավայրը եւ ես» կրթական ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրներին լուծումներ գտնելու անհատական ու խմբային ունակությունները։

Տպել
Ամենաշատ