News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց արբիտրաժի ինստիտուտի ամրագրման մասին օրինագիծը։ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելու օրինագիծը ընդունվեց  95 կողմ, 1 դեմ եւ 15 ձեռնպահ ձայնով։ Փոփոխությունները ամրագրում են արտոնագրված դատավորների ինստիտուտը եւ նրանց ծանրաբեռնվածության մակարդակից կախված՝ գործերի փոխանցման կարգը։ Այս գործառույթը իրականացնելու է դատական դեպարտամենտը։

Բացի այդ, եթե հիմա դատական գործընթացից առաջ դատարանը կողմերից տեղեկանում է, թե չեն ցանկանում արդյոք նրանք խաղաղ համաձայնության գալ, ապա այսուհետ դրան կավելանա նաեւ արբիտրաժին դիմելու ցանկության հարցը։ Ընդ որում, դատավորները իրենք են կողմերին  ներկայացնելու արբիտրաժի էությունն ու հնարավորությունները։ Սահմանվում է ոչ միայն արբիտրաժի բնորոշումը, այլ նաեւ նրա ժամկետները։ Գործը քննության ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը եւ 6 ամսով կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ