News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրազդան» տոնավաճառն ընդդեմ հարկային մարմինների գործով երկրորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 25-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը:

Նա նշեց, որ ապրիլի 16-ին կայացած առաջին նիստին դատավորը փաստաթղթեր է պահանջել, այդ պատճառով էլ երկրորդ նիստը նշանակվել է  այդքան ուշ:

Հարցին, թե ինչպես է վերաբերում, որ բացվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկանhttp://news.am/arm/reviews/10717.html, որտեղ պետք է առեւտուր իրականացնեն նաեւ  «Հրազդան» տոնավաճառի վաճառողները, Աշոտ Աղաբաբյանը կեսկատակ, կեսլուրջ պատասխանեց. «Ծառուկյանը հայտնի մարդ է, ես ո՞վ եմ՝ Աշոտ Աղաբաբյանը, իսկ ինքը ինչ ուզում է բացի, իրեն հաջողություն»:

Հիշեցնենք, որ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող  «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել են 653 միլիոն դրամով, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանին՝ «Բուռնաշին», պատկանող «Հրազդան» տոնավաճառը տուգանել են 60 միլիոն դրամով: Պատգամավորները համաձայն չէին այս տուգանքների հետ եւ հայտարարել էին, որ դա կվիճարկեն դատարանում:  Հարցին, թե այս թեմայով զրուցել եք Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Իհարկե, դիմել եմ, սակայն չգիտես ինչու Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, ես էլ չեմ կարծում, թե դա նախագահին դիմելու հարց է»:

Տպել
Ամենաշատ