News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ Դավիթ Մնացականյանն ապրիլի 24-ից հացադուլ է սկսել ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի առջեւ: NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Մնացականյանը պատմեց, որ հացադուլը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Բարաք Օբաման մինչեւ նախագահ ընտրվելը հայտարարել է, որ ճանաչելու է Ցեղասպանությունը, սակայն առ այսօր այն չի արել: Այդ պատճառով որոշել եմ հացադուլ-նստացույց անել Սպիտակ տան առջեւ՝ այս կերպ հանրության ուշադրությունը հրավիրելով Հայոց հարցի վրա»,- ասաց Դավիթ Մնացականյանը, որը United Armenia եւ «Համաշխարհային կրթական եւ հետազոտական դաշինք» ընկերությունների հիմնադիր տնօրենն է:

Նա հայտնեց, որ հացադուլը շարունակելու է մինչեւ մայիսի 1-2-ը: Այս օրերի ընթացքում Դավիթ Մնացականյանին այցելել եւ իրենց աջակցությունն են հայտնել մեծ թվով հայեր, իրանցիներ:

«Հինգ թուրք էլ են մոտեցել, նրանցից մեկն էլ փորձեց բռնություն գործադրել ինձ վրա: Ոչինչ ինձ չի կանգնեցնելու, ես շարունակելու եմ հացադուլը»,- ասաց նա:

Նշենք, որ Դավիթ Մնացականյանը Սպիտակ տան առջեւ կանգնել է «Օբամա, պահիր խոստումդ եւ ընդունիր Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով եւ հայոց եռագույնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ