News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բժիշկների դեմ բռնությունները ոչ քաղաքակիրթ լինելու եւ հասուն չլինելու նշան է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բժշկի հանդեպ վերաբերմունքը հասարակության զարգացվածության եւ նրա մշակույթի հայելին է:

«Նման միջադեպերը պետք է գնահատվեն որպես բարբարոսություն: Հասարակության գնահատականն այստեղ պետք է երկիմաստ չլինի, իսկ իրավապահ մարմինները պետք է ապահովեն նման գործերի ժամանակին ու արդար քննությունը»,-ընդգծել է Մուրադյանը:

Հիշեցնենք, որ 2014-ի աշնանը Գյումրիում բժիշկների վրա էին հարձակվել երիտասարդ տղամարդու հարազատները, որը մահացել էր նախքան «շտապօգնության» մեքենայի ժամանումը: Իսկ ավելի վաղ, 2011-ին, նորից Գյումրիում բժշկին ծեծելով սպանել էին:

Տպել
Ամենաշատ