News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1990-ական թթ. Ռուսաստանը հեռու չէր հարավսլավական սցենարը կրկնելուց, սակայն կարողացավ պահպանել իր միասնականությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը՝ Համառուսական ազգային ճակատ ֆորումի ժամանակ մեկնաբանելով «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրված «Նախագահ» ֆիլմը։

«Դա միայն տեղային հակամարտություն չէր։ Բանն այն է, որ այդ տեղային հակամարտությունը կարող էր իրապես հասցնել Ռուսաստանում հարավսլավական սցենարի զարգացմանը։

Այն ժամանակվա պայմաններում, երբ  մարդիկ պատերազմում էին, պայքարում էին միջազգային ահաբեկչության դեմ, այդ պայմաններում շատ դժվար էր հասնել դրական արդյունքի, սակայն մարդիկ դա արեցին»,- մեջբերում է Պուտինի խոսքը ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ