News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավարտվեցին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք բացառիկ էին իրենց կազմակերպվածությամբ ու համազգային համախմբվածությամբ: Հատուկ գնահատականի է արժանի միջոցառումների  էության եւ կազմակերպման քաղաքակիրթ մատուցումը: Այդ մասին ասվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարության մեջ, որը նա հնչեցրել է ԱԺ ամբիոնից։

«Տարելիցը յուրահատուկ քննաշրջան դարձավ նաեւ քաղաքակիրթ աշխարհում մարդու իրավունքները եւ համամարդկային արժեքները որպես պետական առաջնահերթություններ հռչակող պետությունների համար:

Դրանցից որոշները մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարեցին, որ այդ արժեքները իրենց համար ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են իրենց անձնապետական շահերը: Եւ` վերջ: Քննարկելն անիմաստ է:

Այդպես եղել է նաեւ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության օրերին: Իրենց այդ ձեռագիրը նրանք իրականացնում են նաեւ այսօր` Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայի տարբեր հատվածներում եւ այլուր:

Հարգանք եւ խոնարհում Հռոմի Պապին` քրիստոնեական եւ համամարդկային արժեքների նվիրյալը եւ անզիջում պաշտպանը լինելու համար: Պապի խոսքը աննախադեպ ուղերձ էր քաղաքակիրթ եւ, հատկապես, քրիստոնեական աշխարհին, ինչի  դրսեւորումներն արդեն ակնհայտ են եւ առաջիկայում դրանք նոր շարունակություն կունենան:

Ջահերով բազմահազարանոց երթը Հայրենիքի գրեթե բոլոր քաղաքներում եւ ի Սփյուռս աշխարհի՝ մեր երիտասարդության մեկտեղված, գոտեպնդող խոսքն էր` ուղղված բոլորիս` «Մենք միասնական ենք, պատրաստ ենք եւ Տերն ենք մեր անցյալին, ներկային ու ապագային: Մեծեր` ուշադիր եղեք եւ՝ նկատի ունեցեք»:

Բայց ակնհայտ է մի պարզագույն ճշմարտություն` մեկուկես միլիոն արդեն Սրբադասված անմեղ զոհերի հոգիները լույսի մեջ կհանգչեն, եթե կարողանանք Հայաստանն ու Արցախը դարձնել պետականորեն կայացած, պաշտպանված եւ մեր քաղաքացուն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ապահովելու դեպքում:

Վերջին շրջանում այս համազգային համախմբումն ու միասնական բռունցքը յուրօրինակ քաղաքական եւ բարոյական վարկ էր մեզ բոլորիս` Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Եկեք գոնե այս անգամ արդյունավետ օգտագործենք քաղաքակիրթ աշխարհի եւ համազգային ուժերով հավաքած այս անչափելի վարկը»,- ասել է պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ