News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գալիպոլիի միջոցառումների թուրքական պլանն ամբողջովին տապալվեց։ Այս մասին ապրիլի 28-ին խորհրդարանում  հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ դա ապացուցում է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես դատապարտեց մի շարք երկրների, դրանց թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Կիպրոսի, Ավստրիայի եւ այլոց առաջնորդներին եւ ներկայացուցիչներին, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնել հայ ազգին։ Անկարայի կողմից նման սեւեռեուն ուշադրությունը Հայոց ցեղասպանությանը շատ բանի մասին է խոսում։

«Թուրքիայի պլանները ձախողվեցին, եւ այնպես ձախողվեցին, որ նրանք ստիպված ուղիղ եթերով ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Երեւանում Ցեղասպանության  միջոցառումները։ Նրանք կոչ էին անում Օլանդին եւ Պուտինին, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, անկողմնակալ մնալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Թեպետ թույլ տամ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ինքը՝ Թուրքիան, ոչ մի կապ չունի»,- ասաց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ