News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարել է հենց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը։

«Քաղաքականության էջը ինձ համար փակ է», - ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նա այսօր մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը։ Նոր տոնավաճառում 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։

Իրեն բոլոր կողմերից շրջապատած մանր ու միջին ձեռներեցների հետ զրուցելով՝ Ծառուկյանը հպարտությամբ հայտարարել է. «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»:

Նշենք, որ ընդամենը երկու ամիս առաջ ընդդիմադիր համարվող Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն խոստացավ իշխանափոխություն անել, Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի՝ իր բնորոշմամբ՝ «չարիքի իշխանությունից», սակայն կարճ ժամանակ անց, մեկ գիշերվա ընթացքում, Ծառուկյանը վճռեց ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ