News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 28-ին, որոշում կայացրեց բեկանել գողության եւ բռնաբարության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանի նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը՝ գործն ուղարկելով նույն դատարան այլ կազմով նոր քննության՝  խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Մինչեւ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ, ամբաստանյալի արդեն երրորդ պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ գործը վերաքննության կարգով քննելու վերաբերյալ միջնորդությամբ, որը ենթադրում է գործով վկաների լրացուցիչ հարցաքննություններ եւ ապացույցների նոր քննություն։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ գործով ձեռք բերված փաստական տվյալները թույլ են տալիս համապատասխան եզրակացություններ անել եւ համապատասխան դատական ակտ կայացնել։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոքը բերել էր պաշտպանական կողմը, որը դժգոհ է առաջին ատյանի կայացրած դատվճռից։ Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը պահանջել էր կայացնել նոր դատական ակտ՝ արդարացման հիմունքով կամ գործն ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք, ապա հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է:

Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 17-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Էդգար Վարագյանին դատապարտել էր և 15 տարվա ազատազրկման`  նրան մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139 հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով` հօգուտ տուժող Ք.Բ.-ի  բռնագանձել 3 մլն 907 հազար 296 ՀՀ դրամ՝որպես նյութական փոխհատուցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ