News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Գիշերային գայլեր» մոտոակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը (Խիրուրգ) Եվրոպային նախազգուշացրել է ռուսատյաց տրամադրությունների վտանգների մասին:

«Լավ տեղ չեք հասնի այդ ռուսատյացությամբ: Դուք ստիպված եք Հաղթանակի նախօրեին թաքնվել, գաղտնի գնալ մեր նախնիների շիրիմներին»,- ասել է բայքերը:

Լեհական իշխանությունների պահվածքը, որոնք ապրիլի 27-ին բայքերներին թույլ չէին տվել մուտք գործել երկիր, զայրացրել է «Գիշերային գայլեր»-ի առաջնորդին:

«Գավառային թատրոնի էժանագին կրկես է, երբ 20 մարդ՝ բացարձակապես բաց, անզեն, գնում է շիրիմներին այցելության... Նրանց առջեւ ներկայացում են սկսում, զենքով մարդիկ են գալիս, սկսում են սպիտակեղենի մեջ մտնել»,- Զալդոստանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: Նա նաեւ հավելել է, որ պաշտոնական պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու իրենց չեն թողել Եվրամիություն մտնել:

Ապրիլի 25-ին մեկնարկել է «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների Մոսկվա-Բեռլին մոտոարշավը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 70-ամյակին:

Լեհաստանի եւ Չեխիայի ԱԳ նախարարություններն արշավի անդամներին թույլ չեն տվել մուտք գործել իրենց երկրներ: Իսկ Գերմանիան «Գիշերային գայլեր» ակումբի առաջնորդներին զրկել է վիզայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ