Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 27-ին Շիրակի մարզի Ողջի գյուղում հոր եւ դստեր դանակահարության դեպքի վերաբերյալ:
Ըստ ոստիկանության՝ ապրիլի 27-ին վաղ առավոտյան «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 46-ամյա Յուլյա Ա-ին եւ 84-ամյա Մաքսիմ Ա.-ին դանակահարել է նրանց հարեւանը՝ 62-ամյա Վալերի Գրիգորյանը: Վերջինս քննչական փորձարարության ժամանակ պատմել է դեպքի մանրամասները:
«Յուլյան հայհոյել է իմ ընտանիքին, ես էլ գնացի տուն, վերցրի դանակն ու հետ եկա: Յուլյան էլ մորից վերցրեց ձեռնափայտն ու ինձ հարվածեց, նույն կերպ էլ հայրը վարվեց: Ես էլ Յուլյային դանակով երկու անգամ խփեցի: Հորն էլ խփել, թե չէ, արդեն չեմ հիշում»,- պատմել է Վալերի Գրիգորյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: