News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում մեկնարկել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հեռակա դատավարությունը։ Նրան եւ մերձավոր մի քանի զինակիցների մեղադրում են 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելիս լիազորությունների վերազանցման մեջ։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ուկրաինայում ներկայումս բնակվող Սահակաշվիլին հրաժարվել է դատավարությանը մասնակցել սկայպի միջոցով։

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, կարող է հեռակա դատապարտել 8 տարվա ազատազրկման։

Գործով անցնում են նաեւ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան։

Վրաստանի նախկին նախագահն այժմ ղեկավարում է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհուրդը։ Պաշտոնական Կիեւը հրաժարվել է հանձնել Սահակաշվիլիին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ