News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստում մի աննախադեպ օրինագիծ է քննարկվելու: ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը ներկայացնելու է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների տարեկան հաշվետվությունը:

Ըստ ՀՀ օրենսդրության, պետգույքի կառավարման վարչությունը ԱԺ-ին պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվությունը, որը, նախ, պետք է հաստատվի կառավարությունում: ՊԳԿ վարչությունը նախագծին կից փաստաթղթերում չի պարզաբանել, թե ինչու է փաստաթուղթը ներկայացրել այսքան ուշացումով: Ամենայն հավանականությամբ, հաշվետվությունը մոռացել են ժամանակին ներկայացնել եւ հանկարծ հայտնաբերել են 7 տարի անց:

Որեւէ արտառոց բան այդ հաշվետվության մեջ չկա, ընդամենը թվարկված է, թե ինչ գույք է մասնավորեցվել եւ ինչ գներով: 2006-2007թթ., ինչպես նշված է հաշվետվության մեջ, մասնավորեցումից ստացված միջոցներից ՀՀ պետական բյուջեի հատուկ հաշվին է փոխանցվել 178 միլիոն 582 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում ՀՀ կառավարության նիստի օրակարգում է դրվելու Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաշվետվությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի հատուկ եզրակացությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Ամենաշատ