News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների: Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան: Այստեղ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, եւ նրա մահից հետո այդ պաշտոնը մինչ օրս թափուր է:

Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսում են, ՀՅԴ ներկայացուցչին ԿԳ նախարար նշանակելն է, այս առումով շոշափվում է բազմակի չեմպիոն Լեւոն Մկրտչյանի անունը: Ճամպրուկային տրամադրություններ են նաեւ արդարադատության նախարարությունում, ըստ այդ լուրերի Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, իբրեւ բացառիկ ու անգնահատելի դիվանագետի, հիմա էլ ուզում են որպես դեսպան ինչ-որ եվրոպական երկիր ուղարկել:

Արդարադատության նախարարի պորտֆելը եւս, ըստ նախնական քննարկումների, բաժին կհասնի ՀՅԴ-ին: Սակայն սա չի նշանակում, որ ՀՅԴ-ն մինչ օրս անամոթաբար ստել է՝ ասելով, թե բացառվում է կոալիցիա մտնելը, քանի որ մասնավոր անձանց պաշտոններ ստանալը չի ձեւակերպվելու փաթեթի մեջ:

Դաշնակցականները դանդաղ եւ հուշիկ քայլերով իշխանությունը գրավելու պլան են մշակել եւ, փաստորեն, հաջողությամբ իրականացնում են այն: Թեեւ, մեր մեջ ասած, ի՞նչ իմաստ ուներ սեթեւեթելը՝ հանրությունը շատ նորմալ կվերաբերի փաթեթային լուծմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ