Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապրիլի 28-ին, ժամը 15.30-ին, Վաղարշապատի տներից մեկից բերման են ենթարկել 34-ամյա Սերյոժա Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: