News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ալեւիները ներողություն են խնդրել հայ ժողովրդից այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության ժամանակ չեն կարողացել փրկել նրանց: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի Ալեւիների միությունների դաշնությունը:

«Nouvelles d'Arménie» պարբերականի փոխանցմամբ, ալեւիական կազմակերպության հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Դարեր շարունակ Անատոլիայի հնագույն ժողովուրդներն ընդհանուր ճակատագիր են ունեցել: Նրանց նույն հողն է կերակրել, նույն ջուրն են խմել, նույն օդն են շնչել եւ նույն արեւի տակ են զարգացել: Սակայն ալեւիների, հայերի, քրդերի, հույների, ասորիների միջեւ այդ ներդաշնակությունը խաթարվեց նրանց կողմից, ովքեր, ուշադրություն չդարձնելով այդ հողերի մշակութային, լեզվական եւ կրոնական հարստությանը, մշտապես ցանկանում էին քաղաքական ձուլման միջոցով, մասամբ՝ շատ դաժան, վերացնել այդ ամենը: Նրանք երկիրը խորտակեցին արյան եւ արցունքների մեջ: Դրանք մռայլ տարիներ էին, երբ 100 տարի առաջ զինվորականներն ու զինված բանդաները տեղահանեցին եւ սպանեցին հայերին ու ասորիներին»:

Այնուհետեւ հայտարարությունում նշվում է. «Մենք օգնություն ցուցաբերեցինք մեր հարեւաններին, որոնք մեր կողքին են եղել մեր հարսանիքների, հուղարկավորությունների, հիվանդության եւ առողջ ժամանակ: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք փրկենք տառապանքներից: Մենք նրանց չէինք հանձնում դահիճների ձեռքը: Ցավոք, չկարողացանք բոլորին փրկել: Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը: Եվ շարունակում ենք մեր մեջ կրել այդ անկարողության ցավը: Մենք՝ ալեւիներս, մեր հարեւաններին, մեր եղբայրներին խնդրում ենք ներել մեզ դրա համար: Դուք, որ մեզ զգուշացնում էիք, որ ձեզանից հետո նաեւ մեր հերթն է հասնելու, խնդրում ենք, ներե՛ք մեզ: Խնդրում ենք, ներե՛ք մեզ Հրանտ Դինքի համար, որի վախկոտ սպանությունը չկարողացանք կանխել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ