Լիբիայում գրոհայինները երկու թունիսցի լրագրողների են մահապատժի ենթարկել, որոնց առեւանգել էին 8 ամիս առաջ: Լիբիայի իշխանությունների փոխանցմամբ, Թունիսի կառավարությունը մտադիր է անհապաղ պատվիրակություն ուղարկել Լիբիա, որպեսզի պարզի միջադեպի հանգամանքները, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014-ի սեպտեմբերի 8-ին լիբիական ջիհադիստական խմբավորումը («Իսլամական պետության» տեղի կառույցն է) առեւանգել է թունիսցի լրագրողներ Սոֆիեն Շուրաբիին եւ Նադիր Կտարիին:
Ապրիլի 19-ին «ԻՊ»-ի ներկայացուցիչները հրապարակել են Լիբիայում 30 եթովպացի քրիստոնյաների մահապատժի տեսանյութը:
Լիբիայի արեւելյան մասը գտնվում է իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ, որոնք պայքարում են միմյանց դեմ՝ իշխանության համար: