News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, այսօր՝ ապրիլի 30-ին, կրկին հավաքվել են կառավարության շենքի առջեւ եւ պահանջում են իրենց 9 տարվա չվճարված նպաստները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի՝ 74-ամյա Վանիկ Մայիլյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, նրանց խոսքով, 2006 թվականից հետո նրանց հասանելիք գումարները չեն տրվում:

Նախկին օդաչուները պնդում են,  որ կառավարությունը նրանց պարտք է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ