News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանագապետի` Երեւան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության միջեւ ստորագրվել է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները:

Համագործակցության ծրագրով երկու քաղաքների միջեւ կիրականացվի տեղեկատվության եւ փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարեւորագույն ազդեցություն: Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առեւտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի եւ տուրիզմի, հումանիտար, ինչպես նաեւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

«Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, եւ պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարեւոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, եւ մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ: Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաեւ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել եւ՛ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաեւ, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով եւս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ:

«Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, եւ ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաեւ երկու քաղաքաների բնակիչների համար: Համոզված եմ նաեւ, որ այսօր մեր կողմից ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով եւս մենք կունենանք շոշափելի հաջողություններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ