News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը քրեական պատասխանատվության ոչ բանտային տեսակների ընդլայնման նպատակով ընդունել է պրոբացիայի մասին հայեցակարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 30-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հայեցակարգն ուղղված է ոչ թե պարզապես պատժիչ հաստատությունների թեթեւացմանը, այլ ռեցիդիվի կրճատմանն ու իրավախախտներին հասարակությանը վերաինտեգրելուն։ Տրամաբանական անհրաժեշտության դեպքում կկիրառվեն նաեւ պատժի այլընտրանքային տեսակներ։

Ըստ նախարարի՝ դրանց կիրառման ոլորտը կարող է շատ լայն լինել, ընդգծեց նախարարը։ «Երկրում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող 879 ամբաստանյալներից 586-ը ենթակա է պրոբացիայի եւ արտաբանտային պատժի։ Իսկ բանտարկյալների շրջանում դրանց թիվը հազարից ավել է»,- նշեց Հովհաննես Մանուկյանը։

Բարեփոխման արդյունքներից մեկը կլինի բյուջեի տնտեսումը։ Բանտարկյալների քանակի կրճատման շնորհիվ կպակասի նրանց ապահովման ծախսերը։  Եթե 2013թ. մեկ բանտարկյալի նորմատիվը կազմել է 4893 դրամ, ապա պրոբացիայի դեպքում մեկ բանտարկյալի համար պետության ծախսը օրական կկազմի 335 դրամ։ Բյուջեն տարեկան կարող է տնտեսել 2.2 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ