Հունաստանում դատարանը մահացած մարդուն դատապարտել է 6-ամսյա պայմանական ազատազրկման՝ էներգահամակարգից էլեկտրականություն յուրացնելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Մահացածի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ իր «պաշտպանյալը» մահացել է եւ խնդրել հետաձգել գործի քննությունը, մինչեւ ինքը ներկայացնի նրա մահվան վկայականը:
Դատարանը մերժել է այդ միջնորդությունը եւ հեռակա կարգով տղամարդուն մեղավոր է ճանաչել, հաղորդում է Gazeta-ն: