News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունը տարեկան հաշվարկով պակասել է 1.2 մլն լիտրով կամ ավելի քան 1.5 անգամ։ Ինչպես հայտնի է, այդ անկումն ուղղակի կապ ունի այդ խմիչքը Ռուսաստան արտահանելու ծավալների նվազման հետ։

Արտահանման տեսակետից կոնյակը հայրենական արտադրության համար յուրահատուկ ապրանք է։ Ըստ 2013թ. տվյալների՝ Հայաստանում արտադրվող կոնյակի 90 տոկոսը արտահանվում էր։ Արտահանման ծավալներով կոնյակը ավանդաբար 2-րդ տեղն էր զբաղեցնում։ Նշենք, որ Ռուսաստանը մինչեւ 2013թ.  ապահովում էր հայկական կոնյակի արտահանման առյուծաբաժինը՝ 80 տոկոս։

Հունվար-մարտ ամիսների տվյալներն ամբողջական չեն ձեռներեցների տրամադրած հաշվետվությունների հետ առկա խնդիրների պատճառով։ Այս երկու գործոնների հետեւանքով կոնյակի հաշվեկշիռը բավական տարօրինակ տեսք ունի։ Արտահանումը կազմել է ընդամենը 7 տոկոս։ Ստացվում է, որ արտադրված կոնյակի գրեթե ողջ ծավալը մնացել է Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ