News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիայի Կաթողիկոսության առաջնորդներն ու իրավաբանները ապրիլի 29-ին մամուլի ասուլիս են անցկացրել Վաշինգտոնի Ազգային մամուլի կենտրոնում, որպեսզի քննարկել են Թուրքիայի կառավարության դեմ ներկայացվող հայցը։ Այս մասին NEWS.am –ին հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ հայցը ներկայացվել է Սիսի կաթողիկոսության պատմական նստավայրը վերադարձնելու նպատակով։

Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու՝ ԱՄՆ արեւելյան մասի սրբազան արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը, ՀԱԵ Կիլիկիայի Կաթողիկոսության ավագ խորհրդական Փիրրի Սիմոնյանը, Հաագայում ՄԱԿ նախկին դատախազ, այս գործով առաջատար միջազգային փաստաբան Փայամ Աղավանը, մարդու իրավունքների հարցով թուրք փաստաբան, այս գործով տեղական փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն։ Ներկա է եղել  նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը աջակցություն է հայտնել Ամերիկայի հայ համայնքին։

Իր ելույթում արքեպիսկոպոս Չոլոյանը ներկայացրել է Սիսի Կաթողիկոսարանի հոգեւոր պատմությունը՝ նշելով նախքան 1915թ. Ցեղասպանությունը հայերի կյանքում նրա ունեցած կարեւորությունը։ «Մենք խնդրում ենք վերադարձնել մեր հողը, որպեսզի աղոթենք այնտեղ, որտեղ դա արել ենք 1000 տարի շարունակ։ Ես գիտեմ, որ այդ հողը մերն է։ Ես գիտեմ, որ հողը ճանաչում է իր տիրոջը»,- ասաց արքեպիսկոպոսը։

Առաջատար փաստաբան Աղավանը նշեց. «Հիմա իրոք խոսքը կոնկրետ գործում պահանջը արդարության վերածելու մասին է, եւ այդ գործը Կիլիկիայի Սուրբ Աթոռի կաթողիկոսարանի պատմական նստավայրը վերադարձի մասին է։ Սա ունեցվածքի վերադարձի կոնկրետ պահանջ է՝ Կաթողիկոսարանի իրավունքների հիման վրա, որի իրավական պատկանելիությունը երբեք չի վերացել, եւ խոսքը կրոն դավանելու իրավունքի մասին է։ Ինչպես մեկը, որը հայ չէ, բայց որը կողմ է արդարության համար հայերի մղվող պայքարին, նշեմ, որ սա հույսի հիանալի պատմություն է, սա մարդկային ոգու տոկունության հիանալի պատմություն է, որը այդ զզվելի արարքներից 100 տարի անց հույս ունի վերադառնալ»։

Մեկնաբանելով գործի իրավական ասպեկտները՝ Աղավանը հույս է հայտնել, որ գործը հաջողությամբ կպսակվի Թուրքիայի Սահմանադրական դատարանում, հակառակ դեպքում Կաթողիկոսությունը հայտարարել է ցանկացած անընդունելի վճիռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու իր որոշման մասին»։

Տեղական փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն նշել է գործի բեկումնային նշանակությունը. «Երկուշաբթի ներկայացրած հայցը նման բնույթի գույքին վերաբերող առաջին գործն է՝ հոգեւոր գույքը սկզբնական սեփականատիրոջը վերադարձնելու պահանջով»։

Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. «Սիսի կաթողիկոսության վերադարձը արդարադատության ակտ կլինի՝ Հայ եկեղեցու իրավական վերադարձի առաջին քայլը: Դա նաեւ Հայոց ցեղասպանության հարցի արդար լուծման ճանապարհին կարեւոր փուլ կլինի»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ ողջունում է այդ քայլը: «Ես ողջունում եմ թուրքական դատարանին ներկայացված հայցը, որով պահանջում են վերադարձնել Հայոց ցեղասպանության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից առգրավված սեփականությունը : Այդ հնագույն եւ սուրբ վայրը 100 տարի անց պետք է վերադարձվի իր իրական տերերին: Հայերն իրավացի են նրանում, որ օգտագործում են բոլոր իրավական միջոցները, որպեսզի հասնեն արդարության եւ իրենց վերադարձվի այն, ինչն իրավական առումով իրենց է պատկանում»,-նշել է Շիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ