News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հեղեղումների ժամանակ Արաքս գետը թափվող տաք ջուրն անվճար կտրամադրվի գյուղական տնտեսություններին: Այդ որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ ապրիլի 30-ի իր նիստում:

Հաշվի առնելով, որ հեղեղաջրերը ինքնահոս հասնում են Արաքսի ավազան (այդ թվում Արաքսի վտակ Ախուրյան) եւ անցնում գյուղատնտեսական մեծ տարածքներով, հանրապետության գոյուղատնտեսական հողերի սեփականատերերի մոտ 40 տոկոսը կարող է անվճար ջուր ստանալ:

Նշենք, որ ավելի վաղ հեղեղատների ջրերի օգտագործման համար սակագին էր սահմանված: Եթե գյուղացին հրաժարվում էր վճարել, ջուրը հոսում էր Արաքս, ապա նաեւ Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ