News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը առավել արդյունավետ կերպով իր ներուժն օգտագործում է երկրում կոռուպցիոն երեւույթները կանխելու համար։ Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի օրինական ազգային համակարգի գնահատման մասին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2014թ. զեկույցը  ներկայացնելիս լրագրողներին հայտարարեց հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ համեմատելով Օմբուդսմենի ինստիտուտը լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, պետական ինստիտուտների հետ։

Նա հիշեցրեց, որ սա 2003թ.-ից սկսած Transparency International-ի թվով երրորդ զեկույցն է։ «Ընդհանուր առմամբ Հայաստանում լճացման իրավիճակ է։ Մեր ուսումնասիրության նպատակն է ոչ թե պարզել, թե որքան կոռումպացված է այս կամ այն հաստատությունը, այլ այն, թե այդ հաստատությունը որքան ներուժ ունի կաշառակերության դեմ պայքարելու համար»,- նշեց Հոկտանյանը։

Զեկույցի արդյունքներով նման ներուժ ունեն այն պետական հաստատությունները, որոնք բավական անկախ են եւ բավարար ռեսուրսներ ունեն, ինչպես օրինակ նախագահի ինստիտուտը կամ գործադիր իշխանությունը։  «Այստեղ միաժամանակ խնդիրներ են առաջանում թափանցիկության եւ հաշվետու լինելու հետ։ Մենք առանձնացրել ենք նաեւ 2 հիմնական մարտահրավեր. առաջին՝ բավականին վիճելի է Հայաստանում լրատվամիջոցների առաջնային ներուժը, այսինքն՝ որքանով են նրանք պատրաստ  եւ կարող են կատարել կաշառակերության դեմ պայքարում իրենց աշխատանքը եւ երկրորդ՝ իշխանությունների ճյուղերի միջեւ զսպման եւ հաշվեկշռի հարցը։ Օրինակ՝ դատական համակարգը կախյալ է մնում, եւ դա հանգեցնում է նրան, որ դատական իշխանությունը չի իրականացնում կաշառակերության կանխման իր բաժինը»,- եզրափակել է Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Ամենաշատ