News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆրանկլին Լեյքս ավանի խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ բանաձեւ է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է NorthJersey.com-ը։

Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու գաղափարը քաղաքային խորհրդի նիստում առաջ էր քաշել Ժոզեֆ Բասրյալյանը։ Նա նշել է, որ ավանում բնակվում է 50 հայ ընտանիք, որոնք բոլորը ընդունում են այդ տարելիցի կարեւորությունը։ «Աշխարհում չկա մի հայ, որը այս կամ այն կերպ տուժած չլինի Օսմանյան կայսրության տարածքում իրականացված սարսափելի չարագործությունից»,- նշել է նա։

Բանաձեւում ասվում է, որ այդ Ցեղասպանությունն հայտնի է իբրեւ 20-րդ դարում ողջ ազգի բնաջնջման առաջին փորձ, որը հանգեցրել է Փոքր Ասիայի իրենց հողերի վրա 1.5 մլն հայերի մահվան եւ օսմանյան ու թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բռնագաղթի։

 «Ամերիկայի ազատությունը հաշվի առնելով՝ հայերը հաստատվեցին այստեղ եւ ընտանիքներ կազմեցին, դաստիարակեցին երեխաներ, թոռներ, ծոռներ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Ֆրանկլին Լեյքաում։  Վերապրածներն ու նրանց սերունդները, գնահատելով մեր հզոր ազգի տրամադրած հնարավորությունները, զարգանում են տարբեր մասնագիտություններում եւ ղեկավար պաշտոններում»,- ասված է բանաձեւի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ