News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները տեսախցիկ են ստեղծել, որը կարող է վայրկյանում 1 տրլն կադր նկարահանել: STAMP - Sequentially Timed All-optical Mapping Photography անվանումով սարքը կարող է զգալիորեն նպաստել մեծ արագությամբ ընթացող տարբեր գործողություններ նկարահանելուն:

Տեսախցիկն աշխատում է հետեւյալ սկզբունքով. այն լուսային ճառագայթը բաժանում է տարբեր գույների առանձին ճառագայթների վրա, դրանք ուղղում դեպի օբյեկտը, այնուհետեւ համադրում է ստացված պատկերը:

Ըստ Gazeta-ի, տեսախցիկի առաջին տարբերակը ստեղծվել է անցյալ տարվա օգոստոսին: Այն ժամանակ սարքը կարող էր միաժամանակ միայն վեց պատկեր ստանալ, իսկ հիմա դրանց թիվը հասել է 25-ի: Գիտնականները, սակայն, վստահ են, որ տեսախցիկի աշխատանքի կատարելագործման արդյունքում հնարավոր է միաժամանակ մինչեւ 100 պատկեր ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ