News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակություն եւ կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Լոռու մարզի բնակիչ Դ.Մարկոսյանը 2014 թվականի հոկտեմբերի 3-ին` ժամը 09-ի սահմաններում, գտնվելով Երեւանում հոր եւ նրա հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարանում, վերջինիցս պահանջել է նրա ոսկյա զարդերը՝ պատճառաբանելով, որ գումար է հարկավոր։

Մերժում ստանալով՝ զարդերը հափշտակելու նպատակով  հարձակվել է  եւ կնոջ պարանոցից պոկելու միջոցով հափշտակել նրա ոսկյա շղթան եւ կախազարդը։ Ապա վերջինիս մատանիները հափշտակելու դիտավորությամբ,  բռնության գործադրմամբ՝  նրան գցել է գետնին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, որից հետո քաշելու միջոցով ձեռքերի մատներից հանել թվով 4 ոսկյա մատանի։ Կնոջը պատճառված մարմնական վնասվածքները գնահատվել են միջին ծանրության։ Արդյունքում՝ ավազակությամբ հափշտակվել  է 300.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 10.000 դրամ կանխիկ գումար,  «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Դ.Մարկոսյանը նույն թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան փողոցների հատման խաչմերուկի հետիոտնային անցման գոտու մոտ` Տիգրան Մեծի 73 շենքին հարակից մայթեզրին, նշված քաղաքի բնակչուհու պարանոցից պոկել եւ բացահայտ հափշտակել է նրան պատկանող, զգալի չափերով, ընդհանուր՝ 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 2 ոսկյա շղթա եւ 1 կախազարդ, իսկ Դ.Մարկոսյանը դիմել է փախուստի:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով եւ 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2015 թվականի ապրիլի 28-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ